Իրանի իշխանությունները դատապարտում են ԱՄՆ-ի հարվածը սիրիական ավիաբազային
Իրանի իշխանությունները վճռականորեն դատապարտում են ԱՄՆ-ի հարվածը սիրիական ավիաբազային: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, հաղորդել Է Press TV հեռուստաալիքը:
«Իրանը վճռականորեն դատապարտում Է ԱՄՆ-ի հրթիռային գրոհը, որն ապրիլի 7ին իրականացվել Է Սիրիայի բանակային ավիաբազայի վրա»,- ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Իրանի ԱԳ նախարարության կարծիքով՝ Սիրիայի զինվորականներին հասցվող հարվածները կամրապնդեն «ահաբեկիչների դիրքերը եւ Էլ ավելի կբարդացնեն իրադրությունը Սիրիայում»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ դեռեւս ստվերում են մնում նրանք, ովքեր առավել մեծ օգուտ ստացան Իդլիբի արվարձանում իրականացված քիմիական գրոհից: Թեհրանի կարծիքով՝ տվյալ դեպքում քիմիական զենքը «որպես պատրվակ Է օգտագործվել միակողմանի ռազմական գործողությունների համար,
ինչը վտանգ Է ներկայացնում եւ հակասում Է միջազգային իրավունքին:
Աղբյուրը՝ Արմենպրես