Հոմսի նահանգապետը հաղորդում է հինգ զոհի և վիրավորների մասին, նոր մանրամասներ Սիրիայում առկա իրավիճակից
Սիրիայում Հոմսի նահանգապետը հայտարարեց կառավարական զորքերի ավիաբազայի ուղղությամբ ԱՄՆ ավիահարվածների հետևանքով զոհված հինգ և վիրավոր յոթ անձանց մասին: Նրա խոսքերով, ամերիկյան հրթիռներն ընկել են այդ թվում ավիաբազային ոչ հեռու տեղակայված գյուղի տարածքում:
Համսում ԱՄՆ-ի կողմից ավիաբազայի հրթիռակոծման հետևանքով Սիրիայի զինուժի չորս զինվոր է զոհվել: Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը, հարձակման արդյունքում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է ռազմաբազայի ենթակառուցվածքները:
Պաշտոնական Վաշինգթոնը նշում է, իբր այդ բազայից կարող էր իրականացվեր քիմիական հարձակումը Իդլիբում:
Սիրիական իշխանությունները շտապ տարհանում են տուժածներին: Պենտագոնում հայտարարեցին, որ հարվածներ, որտեղ կարող էին գտնվել ռուսաստանցի զինվորականներ չեն արձակել: Այնտեղ նշեցին, որ նախապես տեղեկացրել են ՌԴ պաշտպանական գերատեսչությանը: Հաղորդում է «Вести.ru»-ն:
Zham.am