ԱՄՆ-ն չհամաձայնեցված ավիահարվածներ է հասցրել սիրիական ավիաբազայի ուղղությամբ (տեսանյութ, լուսանկար)
ԱՄՆ-ն այս գիշեր ավիահարված է հասցրել սիրիական Ալ-Շայրաթ ավիաբազային: Պաշտոնական տվյալներով, «Տոմագաֆկ» տեսակի ավելի քան 50 հրթիռ է արձակվել Միջերկրական ծովում տեղակայված նավերից (հրթիռների արձակման կադրերը ստորև ներկայացված տեսանյութում): Հրամանն անձամբ Դոնալդ Թրամփն է տվել, շրջանցելով Կոնգրեսը: Ամերիկացիների տվյալներով, իբր Իդլիբում գտնվող այդ բազայից կարող էր իրականացվել քիմիական հարձակումը, որի մեջ մերկապարանոց մեղադրեցին սիրիական օդուժը:
Բոլոր 59 «Տոմագաֆկները» արձակվել են մեկ թիրախի՝ Հոմս նահանգում գտնվող Ալ-Շայրաթավիաբազայի ուղղությամբ Միջերկրական ծովում գտնվող և ԱՄՆ ծովուժին պատկանող «Պորտեր» և «Ռոսս» ռազմանավերից:
Փլուզումների և մարդկային զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա: Հաղորդվում է վիրավորների մասին, սիրիական աղբյուրները հաղորդում են նաև զոհերի մասին:
Տեսաուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դողացող ձայնն է. նա Մար-ա-Լագո նստավայրում է Ֆլորիդայում: Նրա հետ միասին Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսն է, պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Մաքմասթերը:
Ոչ մի համաձայնեցում միջազգային հանրության հետ չի եղել, ինչպես նաև չի եղել ՄԱԿ-ի մանդատը: Պենտագոնի գիշերային գրոհը հոգով նման է հարձակմանը Հարավսլավիային, Իրաքին և Լիբիային:
«Հրթիռային հարձակումը ԱՄՆ զինուժի կողմից առավարական բազայի ուղղությամբ՝ ագրեսիայի դրսևորում է», - այսպիսին են Սիրիայից եկող առաջին մեկնաբանությունները:
Նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փակ քննարկումներ են ընթանում Ռուսաստանի պահանջով:
Մանրամասները՝ «Вести.ru»-ի տեսանյութում:
Zham.am