Դամասկոսը մեղադրում է Անկարային սիրիական տարածքներ բռնազանթելու մեջ
Թուրքիան միակողմանի առաջ է տարել պետական սահմանը դեպի Սիրիայի խորք Աֆրին գետի տարածքում, փաստացի բռնազավթելով սիրիական տարածքներ: Այս մասին հաղորդեց «ՌԻԱ Նովոստի»-ին Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադը:
«Թուրքիան օգտվեց Աֆրին գետի ցամաքումից, Ժենդերիս քաղաքից հարավ-արևելք, և փշալարը, որը ֆիքսում է սահմանը մեր երկրների միջև, դեպի մեր երկրի խորք, իբր թե դա արդեն թուրքական տարածք է», - ասաց Հադիդը:
«Նման գործողությունները մենք որակում ենք որպես մեր ինքնիշխանության խախտում», - ընդգծեց դեսպանը:
Նրա խոսքերով, Անկարան ծանր տեխնիկա է բերում Իդլիբ նահանգ: Բռնազավթված են Քըրբաթ և Աթմա շրջանները: Քեսաբում թուրքական զորքերը մի քանի գյուղեր են մտել, կտրել մի քանի սոճի և կաղին, ոչնչացվել հարյուրավոր ձիթենիներ: Դիքմադաշ շրջանում նրանք գրավել են Աֆրին քաղաքի բարձունքը: Զինվորականները պատրաստվում են պատ կառուցել, որը կբաժանի նրանց կողմից բռնազավթված հողերը և սիրիական տարածքը, ասում է դեսպանը:
Եթե Թուրքիան չդադարեցնի գործողությունները Սիրիայի հյուսիսում, Դամասկոսն իրավասություն կունենա ցանկացած միջոցներով պատասխանել նրա ագրեսիային, հավելեց Հադադը:
Zham.am