Կհեռանա, խելոք է. Բագրատ սրբազան (տեսանյութ) «Ցեպ տվեք». Մայր Աթոռը հրապարակել է Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի ամբողջական տեսագրությունը Պացիենտի մոտ ծանր հոգեխանգառմունք է․ կաթողիկոսին Սարդարապատ չթողնելն այլ բացատրություն չունի
29
Ռեժիմի պարագլուխը հրահանգել է վրեժ լուծել. կարիքի դեպքում՝ կիրառել ֆիզիկական ուժ. Դանիելյան Անհրաժեշտ է մտածել` արդյոք պե՞տք է նրանց և նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Ուղիղ Մեր եկեղեցին չի՛ կրնար անտարբեր մնալ ի տես Հայրենիքի քանդումին․ Արամ Ա «Մայր Հայաստանը» դատապարտում է խայտառակ ու ամոթալի միջադեպը և ոստիկանական վայրագությունները Ինչպես հիմնադրվեց Առաջին հանրապետությունը 1918-ի մայիսին. Իրականություն և միֆեր Հերթական սրբապղծությունը՝ ոստիկանների կատարմամբ. Տեսանյութ «Մայր Հայաստան» շարժումը դարձավ 1 տարեկան ՈւՂԻՂ. Բագրատ սրբազանը ներկայացնում է այսօրվա և վաղվա անելիքները Հինգ գործոն, որ նպաստեցին հայերի հաղթանակին Սարդարապատում. Օբյեկտիվ և անկեղծ դիտարկում 106 տարի անց Պատերազմ Արցախում
ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում Ռեժիմի պարագլուխը հրահանգել է վրեժ լուծել. կարիքի դեպքում՝ կիրառել ֆիզիկական ուժ. Դանիելյան Անհրաժեշտ է մտածել` արդյոք պե՞տք է նրանց և նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել Այս ամենին Հուշակոթողի մոտից լուռ հետևում էին ԱԺ նախագահության անդամներ, պատգամավորներ, պետական պաշտոնյաներ Կհեռանա, խելոք է. Բագրատ սրբազան (տեսանյութ) «Ցեպ տվեք». Մայր Աթոռը հրապարակել է Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի ամբողջական տեսագրությունը Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից Պացիենտի մոտ ծանր հոգեխանգառմունք է․ կաթողիկոսին Սարդարապատ չթողնելն այլ բացատրություն չունի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Ուղիղ Լակոտակրատիա․ ՔՊ-ի շնորհիվ բառարանում է հայտնվում կառավարման նոր մոդել. «Կարճ ասած» (տեսանյութ) Մեր եկեղեցին չի՛ կրնար անտարբեր մնալ ի տես Հայրենիքի քանդումին․ Արամ Ա Վարչապետի թեկնածուի անունը հայտնի է (տեսանյութ) ՔՊ-ում հասկանում են՝ շարժման առաջնորդը ուժեղ է. Ալեն Ղևոնդյան (տեսանյութ) Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության.Մայր Աթոռ 141 մարդ շարունակում է մնալ Սանահին կայարանում Կիրանցի բնակիչներն առավոտյան ադրբեջանական դրոշ են նկատել «Մայր Հայաստանը» դատապարտում է խայտառակ ու ամոթալի միջադեպը և ոստիկանական վայրագությունները Փաշինյանն ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը Ինչպես հիմնադրվեց Առաջին հանրապետությունը 1918-ի մայիսին. Իրականություն և միֆեր Հերթական սրբապղծությունը՝ ոստիկանների կատարմամբ. Տեսանյութ «Մայր Հայաստան» շարժումը դարձավ 1 տարեկան Հզոր եկեղեցին չի խանգարում հզոր պետականությանը․ Դա բորբոքված ուղեղի արտահայտություն է․ Միքայել սրբազան Վստահ եմ՝ պետությունը և եկեղեցին դարձյալ մնալու են իրենց առաքելությանը հավատարիմ․ Սերժ Սարգսյան Նիկոլի «ոստիկանները» խոչընդոտում են Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. նման բան միայն հակահաը կարող էր անել Սրանից լավ Նիկոլի կառավարման խայտառակ 6 տարին նկարագրող փաստ չկա. Տիգրան Քոչարյան ՈւՂԻՂ. Բագրատ սրբազանը ներկայացնում է այսօրվա և վաղվա անելիքները Հինգ գործոն, որ նպաստեցին հայերի հաղթանակին Սարդարապատում. Օբյեկտիվ և անկեղծ դիտարկում 106 տարի անց Շարժվում ենք դեպի մայրաքաղաք. Բագրատ Սրբազան. Տեսանյութ Կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ․ Մետաքսե Հակոբյան. Տեսանյութ

Աշխատանքից ազատման դիմում գրելուց հետո նման իրավիճակում լավ աշխատելն անհնար է, համակարգը ճգնաժամային վիճակում է․ Սմբատ Գոգյան

Երեք ամիս առաջ վարչապետին ներկայացված աշխատանքից ազատման դիմումից հետո Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը շարունակում է աշխատել։ Այսօր ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում նա նշեց, որ նման իրավիճակում լավ աշխատելն անհնար է, որովհետև համակարգը ճգնաժամային վիճակում է։

«Մայիսի 14-ին, երբ ես աշխատանքից ազատման դիմում գրեցի, վարչապետին շնորհակալություն էի հայտնել գրության մեջ և խնդրել էի ազատել ինձ աշխատանքից, որովհետև նախարարության հետ կան բովանդակային հակասությունները և այդ հակասությունները գնալով խորանում են։ Ինձ համար շատ զարմանալի և հաճելի էր, որ վարչապետը ինձ հրավիրեց իր մոտ հանդիպման, զրուցեցինք և պայմանավորվել էինք մանրամասների մասին չխոսել և ես իմ խոստումը պահել եմ, բայց վերջում նա ասաց, որ իմ ազատման դիմումի հրամանի տեքստն իր սեղանին դրած է, սակայն նա այն չի ստորագրի, կուսումնասիրի խնդիրը և որոշում կայացնելուց առաջ մեկ անգամ ևս ինձ հետ կհանդիպի»,- ասաց նա։

Սմբատ Գոգյանը նշում է, որ պարբերաբար վարչապետի օգնականների և խորհրդականների միջոցով փորձում եմ հիշեցնել վարչապետին այս հարցի մասին։

«Բնականաբար, լինելով պատասխանատու անձնավորություն, այս 3 ամիսների ընթացքում ամեն օր եկել եմ աշխատանքի, կատարել եմ իմ պարտականությունները։ Բայց այս իրավիճակում լավ աշխատել պրակտիկորեն անհնար է, որովհետև համակարգը ճգնաժամային վիճակում է և այս հարցի հանգուցալուծումը պետք է ստանալ, որպեսզի գիտնականները հասկանան, թե Հայաստանում գիտության և գիտականության զարգացման ինչ ռազմավարություն կա»,- ասաց ԲՈԿ նախագահը։

Հիշեցնենք, որ Սմբատ Գոգյանը մայիսի 14-ին ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել վարչապետին, քանի որ կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Երկրորդ պատճառը, որի համար Գոգյանը աշխատանքից ազատման որոշում էր կայացրել, հետևյալն էր․

«2019 թվականի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե Ռ․ Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև»,- գրել էր նա։

Հուլիսի 17-ին Դիանա Գալոյանն ընտրվել է ՀՊՏՀ ռեկտոր և նույն օրը ԲՈԿ նախագահի հրամանով անվավեր էր ճանաչվել նրա՝ դոկտորի գիտական աստիճանը:

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ԿԳՄՍ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ բավարարել է Դիանա Գալոյանի վարչական բողոքները՝ անվավեր ճանաչելով ԲՈԿ նախագահի հրամանները․ «ԲՈԿ նախագահի՝ 09.07.2020 թ. հրամանով Դ. Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հարուցված վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Դ. Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին 17.07.2020 թ. հրամանը ճանաչվել է առոչինչ»,- նշված է ԿԳՄՍ հայտարարությունում։

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan