Խաղաղ բնակիչների դուրսբերման գործընթացը զինյալների կողմից գրավված Հոմսի արվարձաններից (տեսանյութ)
Ռուսաստանցի զինվորականներն օգնել են իրականացնել խաղաղ բնակչության դուրսբերման գործողությունը Հոմսի արվարձաններից: Բնակավայրը զբաղված է զինյալների կողմից:
Առավոտյան ժամը հինգին զինյալների կողմից գրավված քաղաքի բնակավայրերից դուրս են գալիս, կանայք, երեխաները և տարեցները: Իրենց հետ տանում են անհրաժեշտ իրերն ու սպասք: Ռուսաստանցի զինվորականների հետ միասին մարդասիրական գործունեություն են իրականացնում նաև միջազգային կազմակերպությունները:
Նշվում է, որ Ալվարում մնացող խաղաղ բնակիչների փրկության համար, այնտեղից դուրս եկող զինյալներին թույլատրվել է իրենց հետ տանել մեկ լիցքավորված ավտոմատ:
«Մտավախություն կա, կարծում եմ, որ մի 50 տոկոսը կմասնակցեն հետագա ռազմական գործողություններին, բայց մյուս կեսը, հույս ունեմ, որ նոր կյանք կսկսի», - նշեց Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչ Սերգեյ Դրոժժինը:
Զինյալները քաղաքից հեռանում են ընտանիքների հետ միասին: Գործում է մարդասիրական միջանցք:
Մանրամասները՝ «Вести.ru»-ի տեսանյութում` քիչ անց:
Zham.am