Իրաքում հարսանիքի ժամանակ երկու պայթյունի հետևանքով 30 մարդ է զոհվել
Իրաքում հարսանիքի տոնակատարության ժամանակ երկու պայթյունի հետևանքով 30 մարդ է զոհվել, 26-ը՝ վւրավորվել: Այս մասին հաղորդում է «dpa» գործակալությունն անվտանգության ու առողջապահության տեղական ծառայություններին հղելով:
Վաղ հաղորդվում էր 22 զոհվածի մասին:
Պայթյունը տեղի է ունեցել Հաջադ գյուղում Տիկրիտ քաղաքից 20 կմ հյուսիս: Անվտանգության ծառայությունները շղթայել են դեպքի վայրը: Նախնական տվյալներով, պայթուցիկ սարքերը գործի են դրել երկու մահապարտ ահաբեկիչ: Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ը, հարձակմանը մասնակցել է չորս մահապարտ ահաբեկիչ:
Գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկ իր վրա դեռ չի վերցրել պատահարի համար պատասխանատավությունը:
Հիշեցնենք՝ Իրաքում շարունակում է լարված իրավիճակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետ կապված:
Zham.am