Սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Փալմիրայի պատմական հատվածը (տեսանյութ)
Սիրիացի զինծառայողներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Փալմիրայի պատմական հատվածը, որտեղ գտնվում են հայտնի անտիկ հուշարձանները: Հաղորդում է Вести.ru-ն:
Զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքի հարավային հատվածը, որտեղ հյուրանոցներ են գտնվում, և դուրս մղել Իսլամական պետության զինյալներին զավթված հյուրանոցից:
Վաղ նաև հայտնի դարձավ, որ զիրիական զորքերը գրավել են այն բարձունքը, որտեղ գտնվում է հեռուստաաշտարակը:
Սիրիայի հրամանատարությունից հայտնեցին, որ զորքերը մի քանի կետից դանդաղ առաջանում են և միտված են շատ զգուշավոր մարտավարության, որպեսզի իզուր չվնասեն հուշարձանները և չարդարացված զոհեր չտան:
Հաղորդվում է, որ քաղաքային շրջաններում անայպերներ են աշխատում, իսկ նահանջող զինյալները բազում ականներ են թողնում:
Zham.am