Սիրիական կառավարական զորքերը պատրաստվում են գրավել քաղաքի պատմական հատվածը (տեսանյութ)
Փալմիրա մուտք գործած Սիրիական կառավարական զորքերը մոտենում են պատմամշակութային համալիրին, որտեղ գտնվում են անտիկ քաղաքի ավերակները: Նրանք գտնվում են մեկ կիլոմետր հեռավորության վրա քաղաքի կենտրոնական հատվածից:
Տեղական ԶԼՄ-ի տվյալներով, ներկայում «Իսլամական պետության» հետ մարտերն ընթանում են Փալմիրայի հարավ-արևմտյան շրջաններում:
Քաղաքի գրոհը սկսվել է նախօրեին այն բանից հետո, երբ կառավարական ուժերը իրենց վերահսկողության տակ վերցրեցին Ջեբել-էթ-Թար և Ջեբել Խայլյալ բարձունքները և դիրքեր, որոնք թույլ են տալիս կրակի տակ պահել ողջ քաղաքը և նրա շրջակայքը: Զինյալները սկսել են հետ քաշել իրենց ուժերը Փալմիրայից դեպի Դեյր-էլ-Զոր և Էս-Սուխնա օազիս:
Մեկ տարի առաջ Փալմիրայի ազատագրման գործողությունը շարունակվում էր երկու շաբաթ: Այն ժամանակ քաղաքի ազատագրման գործում մեր ներդրում ունեցան ռուսաստանյան օդուժը, որոնք կետային հարվածներ եին ԻՊ դիրքերին:
Սակայն 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ահաբեկիչները նորից գրավեցին քաղաքը՝ կառավարական զորքերի հեռանալուց հետո:
Մանրամասները՝ «Вести.ru»-ի տեսանյութում:
Zham.am