Թատերական ինստիտուտը նոր ռեկտոր կունենա. Լիլիթ Արզումանյանը նշանակվել է պաշտոնակատար
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:
Բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախկին Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանը:
Ավելի վաղ հայտարարվել էր բուհում հայտնաբերված չարաշահումների մասին: Ուսանողության մի մասը բողոքի ցույցեր էր անցկացնում, նաեւ պահանջում ռեկտոր Մուրադյանի հրաժարականը,- այս մասին հայտնում է Armtimes.com հայքը: