Վարչապետի թեկնածուի անունը հայտնի է (տեսանյութ) Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության.Մայր Աթոռ Փաշինյանն ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը
28
Մեր եկեղեցին չի՛ կրնար անտարբեր մնալ ի տես Հայրենիքի քանդումին․ Արամ Ա «Մայր Հայաստանը» դատապարտում է խայտառակ ու ամոթալի միջադեպը և ոստիկանական վայրագությունները Ինչպես հիմնադրվեց առաջին հանրապետությունը 1918-ի մայիսին. Իրականություն և միֆեր Հերթական սրբապղծությունը՝ ոստիկանների կատարմամբ. Տեսանյութ «Մայր Հայաստան» շարժումը դարձավ 1 տարեկան ՈւՂԻՂ. Բագրատ սրբազանը ներկայացնում է այսօրվա և վաղվա անելիքները Հինգ գործոն, որ նպաստեցին հայերի հաղթանակին Սարդարապատում. Օբյեկտիվ և անկեղծ դիտարկում 106 տարի անց Աննա Հակոբյանի «սև-սպիտակ» երեկոն ու խրախճանքը՝ բնական աղետի և 4 զոհի հաջորդ օրը (տեսանյութ) Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ Ուղիղ միացում՝ Սարդարապատի հուշահամալիրից Պատերազմ Արցախում
Մեր եկեղեցին չի՛ կրնար անտարբեր մնալ ի տես Հայրենիքի քանդումին․ Արամ Ա Վարչապետի թեկնածուի անունը հայտնի է (տեսանյութ) ՔՊ-ում հասկանում են՝ շարժման առաջնորդը ուժեղ է. Ալեն Ղևոնդյան (տեսանյութ) Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության.Մայր Աթոռ 141 մարդ շարունակում է մնալ Սանահին կայարանում Կիրանցի բնակիչներն առավոտյան ադրբեջանական դրոշ են նկատել «Մայր Հայաստանը» դատապարտում է խայտառակ ու ամոթալի միջադեպը և ոստիկանական վայրագությունները Փաշինյանն ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը Ինչպես հիմնադրվեց առաջին հանրապետությունը 1918-ի մայիսին. Իրականություն և միֆեր Հերթական սրբապղծությունը՝ ոստիկանների կատարմամբ. Տեսանյութ «Մայր Հայաստան» շարժումը դարձավ 1 տարեկան Հզոր եկեղեցին չի խանգարում հզոր պետականությանը․ Դա բորբոքված ուղեղի արտահայտություն է․ Միքայել սրբազան Վստահ եմ՝ պետությունը և եկեղեցին դարձյալ մնալու են իրենց առաքելությանը հավատարիմ․ Սերժ Սարգսյան Նիկոլի «ոստիկանները» խոչընդոտում են Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. նման բան միայն հակահաը կարող էր անել Սրանից լավ Նիկոլի կառավարման խայտառակ 6 տարին նկարագրող փաստ չկա. Տիգրան Քոչարյան ՈւՂԻՂ. Բագրատ սրբազանը ներկայացնում է այսօրվա և վաղվա անելիքները Հինգ գործոն, որ նպաստեցին հայերի հաղթանակին Սարդարապատում. Օբյեկտիվ և անկեղծ դիտարկում 106 տարի անց Շարժվում ենք դեպի մայրաքաղաք. Բագրատ Սրբազան. Տեսանյութ Կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ․ Մետաքսե Հակոբյան. Տեսանյութ Աննա Հակոբյանի «սև-սպիտակ» երեկոն ու խրախճանքը՝ բնական աղետի և 4 զոհի հաջորդ օրը (տեսանյութ) Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ Բագրատ սրբազանն ու աջակիցները Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում են։ Պատժող փոցխն ու էլիտաները (տեսանյութ) Պարգևավճարներ և գեներալի կոչում են տալիս ու քսի տալիս ժողովրդի վրա Իշխանությունը մանթրաժի մեջ է Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու Ուղիղ միացում՝ Սարդարապատի հուշահամալիրից «Քաղաքացիական պայմանագիր» VS «Վրացական երազանք» (հայ և վրացի ոստիկանների տարբերությունը) Բագրատ սրբազանը Սարդարապատում է (տեսանյութ) «Ոստիկանների գործողությունները կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների». Մայր Աթոռ

Այսօր Տեառնընդառաջն է. Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և Ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:

Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Ս. Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում կատարվում է Նորապսակների օրհնության կարգ:

Տոնախմբություններ ու խարույկներ կվառվեն մի շարք եկեղեցիներում

Փետրվարի 13-ին՝ 17:30-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, Արարատյան Հայրապետական թեմի մի շարք եկեղեցիների բակում կվառվեն խարույկներ ու ազգային երգ ու պարով, թատերական ներկայացումներով կնշվի ազգային տոնը:

• Զորավոր Ս. Աստվածածին,
• Երևանի Ս. Հովհաննես,
• Կաթողիկե Ս. Աստվածածին,
• Նորագավիթի Ս. Գևորգ,
• Մալաթիայի Ս. Աստվածածին,
• Քանաքեռի Ս. Հակոբ,
• Նոր Նորքի Ս. Սարգիս,
• Դավթաշենի Ս. Նահատակաց,
• Սուրբ Երրորդություն,
• Ավանի Ս. Աստվածածին,
• Նոր Նորքի Ս. Աստվածածին,
• Մրգավանի Ս. Հակոբ,
• Բյուրավան Ս. Գրիգոր Լուսավորիչ,
• Արարատի Ս. Հակոբ,
• Վերին Արտաշատ Ս. Աստվածածին,
• Ներքին Դվին Ս. Հարություն,
• Մարմարաշենի Ս. Գևորգ,
• Դալարի Ս. Աստվածածին,
• Արևշատի Ս. Աստվածածին,
• Շահումյան Ս. Աստվածածին,
• Մասիսի Ս. Գևորգ,
• Նորաբացի Ս. Աստվածածին,
• Մասիսի Ս. Թադեոս
• Կանաչուտի Ս. Գևորգ

Փետրվարի 14-ին՝ ժամը 11-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի Նորապսակների օրհնության կարգ:

Աղբյուր՝ «Քահանա.am»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan