Որևէ մեկը չունի իրավունք պարտադրելու աշակերտին կրել սև-սպիտակ համազգեստ. ԿԳ նախարար
«Աշակերտին որևէ մեկը պարտադրելու իրավունք չունի կրել սև ու սպիտակ համազգեստ»,- այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ օգտատերերից մեկի հետ հանդիպման ժամանակ։
Նախարարի համոզմամբ՝ սա նաև սոցիալական լուրջ խնդիր է առաջացնում։
«Նման որոշում նախարարությունը չի պարտադրում, տնօրինությունն էլ չի կարող նման բաներ որոշել: Ազատ եղեք ձեր երեխաների հագուստն ընտրելիս: Իհարկե, դա պետք է տրամաբանության մեջ լինի, որը թույլ կտա նորմալ դասապրոցես իրականացվի»,- ասել է Հարությունյանը։