Մեղրի համայնքում նախադպրոցական կրթության հաստատություններ կբացվեն
Մոտական ժամանակ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի մի շարք գյուղերում նախատեսվում է նախադպրոցական կրթության հաստատությունների բացումը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։
«Առաջիկա ամիսներին նախատեսվում է համայնքի սահմանամերձ ՝ Լիճք, Կարճևան, Շվանիձոր և Լեհվազ գյուղերում ունենալ նախադպրոցական կրթության հաստատություններ։ Ծրագիրը շատ ծավալուն է և կարևոր է գյուղում երիտասարդությանը պահելու համար։ Նշված գյուղերում նախկինում եղել են գյուղական ամբուլատոր հաստատություններ, և այժմ այդ շենքերը ցանկանում ենք փոխարինել նախակրթական հաստատության համար»,- ասաց Զաքարյանը:
Ըստ նրա՝ նախագծային աշխատանքները համայնքի կողմից արդեն իրականացվել են։
Զաքարյանը նաև հայտնեց, որ իրենք դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղ համաձայնել են ամբուլատորիաները անհատույց տրամադրել համայնքին։
Zham.am