Պուտինը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իսրայելական ռազմական օդային ուժերի գործողությունները, որոնք հարված են հասցրել Սիրիայի տարածքում ահաբեկիչների ուղղությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև: Ռուսական կողմը կոչ է արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում բոլորի համար վտանգավոր իրավաիճակի», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Աղբյուրը՝ Tert.am