Սիրիան ՀՕՊ համակարգեր է տեղակայում թուրքական սահմանին
Սիրիայի իշխանությունները ՀՕՊ-համակարգեր են տեղակայել Թուրքիայի հետ սահմանին:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ «Reuters»-ի հետ զրուցում այդ մասին հայտարարել է Սիրիայի զինուժի հրամանատարներից մեկը, ում անունը չի հրապարակվում:
Հրամանատարի խոսքով՝ ՀՕՊ համակարգերը տեղադրվել են մասնավորապես Հալեպ և Իդլիբ շրջաններում: Ըստ նրա՝ այդ ՀՕՊ համակարգերի տեղադրումը հանդիսանում է «յուրատեսակ ուղերձ՝ բոլորին»:
«ՀՕՊ համակարգը ներառում է Սիրիայի հյուսիսի օդային սահմանը»,-ասել է սիրիացի զինվորականը:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Սիրիայի ղեկավարությունը մի քանի անգամ արդեն սպառնացել էին խոցել Թուրքիայի ռազմական ինքնաթիռներին: Վերջիններս Աֆրին շրջանում սկսված ռազմական գործողության ժամանակ հաճախակիորեն խախտում են Սիրիայի օդային սահմանը:
Աղբյուր` Ermenihaber.am