Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ)
Մայիսի 1-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Կիրանցում ստեղծված իրավիճակին ասաց. «Եթե ադրբեջանցիների երևալու խնդիրն է ծառ կտնկենք, պատ կկառուցենք»՝ չտալով անվտանգության ոչ մի երաշխիք: Հաջորդ օրն առավոտյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգեց, որ վաղ առավոտից ոստիկաններն արգելափակել են Կիրանց գյուղի մուտքը և բերման ենթարկել ակցիա անող քաղաքացիներին, այդ թվում՝ անչափահասների:
Այս և այլ թեմաների շուրջ YerevanToday-ը զրուցել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանի հետ։ Անդրադարձել է արվել սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրավաչափությանը, Տավուշի համար պայքարի ելած եկեղեցականների և առհասարակ Հայ առաքելական եկեղեցու թիրախավորմանը, պետական իրավական համակարգերի անօրինությանը և դատական համակարգի ուղղորդված գործելաոճին:
Հարցազրույցը՝ տեսանյութում: