Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ իշխանական լրագրողի Նպատակն ինձ ամեն գնով ինչ-որ բանում մեղադրելն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է
4
Բագրատ սրբազանն ամփոփում է օրվա ակցիաներն ու ներկայացնում անելիքները ԱԳՆ շենքի մոտից ձերբակալվածները դուրս են գալիս ՁՊՎ-ներից Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շարունակում կատարել հակառուսական պատվերները՝ կարծես փորձելով սադրել Մոսկվային Պարոն Քյարամյան, չեք ուզում իջնել ձեր բարձունքից, մի իջեք, հետո մի օր մենք կբարձրանանք. Սրբազան ԱԳՆ-ի մոտ բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն. «5 իրավապաշտպաններ» Մի վիրավորեք մեր բանականությունը. Բագրատ Սրբազանը՝ Վահե Ղազարյանին Քաղաքացիներն իրենց հետ հայելիներ են տարել Քննչական կոմիտե (տեսանյութ) Բագրատ Սրբազանն աջակիցների հետ գնում է ՔԿ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանն ամփոփում է շաբաթը և ներկայացնում անելիքները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ իշխանական լրագրողի Գոհ ենք դատարանի որոշումից. Ռուբեն Մելիքյան Ամոթ ա, երեխաները ի՞նչ կմտածեն. «Կարճ ասած» (տեսանյութ) Նպատակն ինձ ամեն գնով ինչ-որ բանում մեղադրելն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 60 տարվա պատմության փոշիացումը ցեղասպանություն է, քրեական հանցագործություն Բագրատ սրբազանն ամփոփում է օրվա ակցիաներն ու ներկայացնում անելիքները ԱԳՆ շենքի մոտից ձերբակալվածները դուրս են գալիս ՁՊՎ-ներից Հունիսի 3-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 442 դեպք Անահիտ Մնացականյանի մոր գրառումը՝ ողբերգական լուրից ժամեր առաջ Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է Միջնորդությունը մերժվեց. Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը չեն կալանավորվի. Տեսանյութ Օրվա կադրը. Բագրատ սրբազանը ողջունում է ԱԺ ընդունարանի մոտ ծառայող ոստիկաններին ՀԱՊԿ-ը ակնկալում է, որ Երեւանը կհստակեցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարները Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շարունակում կատարել հակառուսական պատվերները՝ կարծես փորձելով սադրել Մոսկվային Քննչական կոմիտեն պետք է զբաղվի քաղաքացիների պաշտպանությամբ, ոչ թե ահաբեկչությամբ. Բագրատ սրբազան Պարոն Քյարամյան, չեք ուզում իջնել ձեր բարձունքից, մի իջեք, հետո մի օր մենք կբարձրանանք. Սրբազան ԱԳՆ-ի մոտ բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն. «5 իրավապաշտպաններ» Ոստիկանության խոսելաոճի «թույն» «փայլատակում». «Ընչի՞ ես տոշկել իմ վրա». պարեկային ծառայության պետը՝ Բագրատ Սրբազանին Դատախազությունը միջնորդում է կալանավորել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին. ՈւՂԻՂ Ադրբեջանամետ «թաղապետի» հակահայկական արկածներն Ուկրաինայում Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին Մի վիրավորեք մեր բանականությունը. Բագրատ Սրբազանը՝ Վահե Ղազարյանին Հիշո՞ւմ եք, Հայաստանը լուսանկարող մի արբանյակ, իբր, ուներ Քաղաքացիներն իրենց հետ հայելիներ են տարել Քննչական կոմիտե (տեսանյութ) Վրաստանի խորհրդարանի խոսնակը ստորագրել է «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ Ովքե՞ր պիտի պատասխան տան այս վատնումների համար Բագրատ Սրբազանը ՔԿ-ի դիմաց ներկայացնում է իրենց պահանջները. Տեսանյութ Իմ պատգամավորական գործունեության ողջ ընթացքում ոստիկանության կողմից նման ագրեսիա չեմ տեսել. Տիգրան Աբրահամյան Ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել

Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին

Այսօր ամողջ աշխարհը քննարկում է Իրանի և Իսրաելի միջև հնարավոր պատերազմի հարցը:
Դրա հետ կապված՝ ոսկու գինը հասել է աստղաբաշխական չափերի: Մեկ ունցիայի գինը երեկ տատանվում էր 2400 դոլարի սահմաններում: Այսինքն, մեկ շաբաթվա ընթացքում այն թանկացավ ավելի քան 10 տոկոսով:
Փորձագետների կանխատեսմամբ, եթե այդ բախումն իրական դառնա, ապա այն կարող է վերածվել մեծ պատերազմի, որի մեջ կարող են ներգրավել նաև այլ երկրներ:
Եթե դրան ավելացնենք, նաև ուկրաինական պատերազմի առկայությունը, ապա փորձագետները չեն բացառում, որ աշխարհը կարող է հայտնվել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին:
Ընդ որում, ինչպես արձանագրված է անցյալում, պարտադիր չէ,  որ համաշխարհային պատերազմները սկսվեն մեծ տերությունների քայլերի արդյունքում:
Ֆրանց-Ֆերդինանդի սպանությունից առաջ չկային նախադրյալներ, որ Ռուսաստանը պիտի պատերազմեր Գերմանիայի հետ: Եվ առավել ևս, Օսմանյան կայսրությունը հիմք չուներ պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ:
Սակայն հետագա զարգացման տրամաբանությունը, հանգեցրեց դրան:
Նույնը այսօր է, ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ  Վաշինգտոնում չեն ուզում իրար դեմ պատերազմել: Սակայն իրադարձությունների տրամաբանությունը, կարող է հանգեցնել դրան:
Օրինակ, Զելենսկին չի կարող համաձայնվել ռուսական պահանջների հետ, քանի որ դրանից հետո նրան կմեղադրեն դավաճանության մեջ և կդատեն: Չէ որ այդ երկրում արդեն մոտ կես միլիոն մարդ է զոհվել:
Իսկ Պուտինն էլ չի կարող հետ հանձնել արդեն գրաված տարածքները, քանի որ իրեն կմեղադրեն դավաճանության մեջ, արդեն ռուս զինվորականները:
Իսկ դա նշանակում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չի ավարտվի, եթե Զելենսկին և Պուտինը միաժամանակ, մնան իրենց տեղերում:

Ուրկրաինական հակամարտությանը փոխլրացնում է նաև արաբա-իսրայելական ճգնաժամը՝ Գազայում տիրող իրավիճակի պատճառով: Բայց դրան ավելացավ նաև իրանյան գործոնը, երբ Իսրայելը գնդակոծեց Իրանի հյուպատոսությունը Դամասկոսում:
Վերլուծաբանների մեծ մասի կարծիքով, այս տարածաշրջանում իրավիճակը սրում է, անձամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Պատճառը նման է ուկրաինական տարբերակին:
Նաթանյահուին Իսրայելում մեղադրում են մի քանի խնդիրների պատճառով: Նախ, նա անցնում է կոռուպցիայի գործով, նրան մեղադրում են նաև իրավական բարեփոխումների պատճառով: Իսկ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ի հայտնի դեպքերից հետո, երբ Համասի գրոհայիններին հաջողվեց ներխուժել Իսրայելի տարածք, այդ երկրի վերլուծաբանների մեծ մասի  կարծիքով, պատերազմի ավարտից հետո Նաթանյահուին սպասվում են ծանր դատական գործընթացներ:
Ահա թե ինչու է նա շահագրգրված, որ պատերազմը տարածաշրջանում չավարտվի: Կամ ավարտվի այնպես, որ Իսրայելը ստանա այնպիսի առավելություն, որ իրեն համարեն հերոս, և նրա բոլոր մեղքերը մոռացվեն: Պարզ է, որ դա, առանց մեծ պատերազմի, հնարավոր չի լինի իրականացնել, ինչը կարող է վտանգել նաև Իսրայելի անվտանգությունը:

Գրեթե նույն վիճակում է գտնվում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում:
Տարբերվում է միայն խնդրի էությունը: Եթե Նաթանյահուին պետք է պատերազմ հաղթանակի գնով, ապա Փաշինյանին անհրաժեշտ է ամեն գնով Հայաստանը դուրս բերել Մոսկվայի ազդեցությունից, որպեսզի իրեն չդատեն: Կամ Հայաստանը պիտի լինի Թուրքիայի ազդեցության տակ, կամ այն չպիտի լինի, որպեսզի Փաշինյանը չդատվի: Ահա այսպիսին է Փաշինյանի փրկության բանաձևը:
Փաստորեն, մի շարք արկածախնդիր գործիչների պատճառով, աշխարհն այսօր գտնվում է պատանդի կարգավիճակում, ինչի հետևանքով կարող է առաջ գալ նույնիսկ երրորդ համաշխարհային  պատերազմ:  Շատերին դա կարող է անհավատալի թվալ:  Ո՞վ կարող էր ասել, որ օրինակ 1914 ին, կամ 1939-ին, մարդիկ կարող էին հավատալ, որ կանգնած էին մեծ պատերազմների շեմին:
Ի վերջո, պատերազմները լինում են ոչ միայն օբյեկտիվ, այլև սուբյեկտիվ պատճառներով, երբ արկածախնդիր գործիչների քանակը տվյալ ժամանակահատվածում  կրիտիկականի է հասնում:
Սա՛ է իրականությունը: 

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan