Դաժանորեն սպանվել է Եմենի նախկին նախագահը. Լուսանկար
Ինչպես հայտնի է, Եմենում ընթանում է քաղաքացիական պատերազմ` շիաների և սյունիների միջև:Շիաների շահերը ներկայացնում է, այսպես կոչված, խուսիթական շարժումը, որին աջակցում է նաև Իրանը: Սյունիներին պաշտպանում են Ծոցի արաբական երկրները` Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: Եվ ահա այսօր հայտնի դարձավ, որ սպանվել է սյունիների առաջնորդ, Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհը: Ընդ որում, նրա սպանությունը զարմանալիորեն հիշեցնում է Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի սպանությունը:
Zham.am