Նիկոլ Ողորմելիի կամ Նիկոլ Խաբեբայի սխալները՝ հանրային ճնշմա՞մբ. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
«5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը մասնավորապես նկատել է. «Փաշինյանը գիտակցաբար զոհաբերեց Արցախը և ոչինչ չստացավ»:
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Փաշինյանի հետպատերազմյան ամբողջ գործունեությունը ուղղված է մեկ խնդրի՝ արդարացնել իր ձախողումները, իսկ Հայաստանի սուվերենությունը պահպանելու՝ Փաշինյանի հռչակած նպատակը կեղծ է:
«Ունենք դատարկված Արցախ, չունենք հանգուցալուծում. Արեւմուտքը չի կարողանում Ալիեւին բանակցային սեղան բերել»,-նշել է Լևոն Զուրաբյանը:
Նա նկատել է, որ Փաշինյանը ամեն վայրկյան խաբում է. 2019թ-ին իր սեղանին դրված պլանը նախատեսում էր, որ պետք է վերադարձներ 5 շրջանները, Լաչինի եւ Քարվաճառի վերադարձը պետք է լիներ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշմանը զուգահեռ: Փաշինյանը ոչ միայն մերժել է այդ պլանը, այլեւ մերժել է բանակցել դրա շուրջ:
«Փաշինյանն իր քայլերով ներքաշել է մեզ պատերազմի մեջ»,-ասել է Լևոն Զուրաբյանը, ապա նաև հավելել, որ ԼՂ-ում համատեղ հայ-ադրբեջանական կառավարման որեւէ դրույթ որեւէ փաթեթում չի եղել, դա բացարձակ սուտ է: Ավելին, ԵԱՀԿ ՄԽ-ի ոչ մի առաջարկ չի նախատեսել ադրբեջանցիների վերադարձ:
«Փաշինյանը ստում է՝ ասելով, որ միջազգային հանրությունը երբեք չի առաջարկել այնպիսի պլան, որը կլուծեր ԼՂ խնդիրը»,-ընդգծել է ՀԱԿ փոխնախագահը:
Մանրամասն՝ տեսանյութում