Մարդու իրավունքները Հայաստանում «մահացել են». ՀՀԿ ակցիան՝ ՄԻՊ գրասենյակի մոտ (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խոչրհրդանշական ակցիա է կազմակերպել ՄԻՊ գրասենյակի մոտ՝ «Մարդու իրավունքները Հայաստանում «մահացել են»» խորագրով:
Կուսակցության երիտթեւի ներկայացուցիչները ծաղկեպսակներ են տարել ՄԻՊ գրասենյակի մոտ:
«Մենք այստեղ ենք, որ ասենք՝ ՀՀ-ում չկան մարդու իրավունքներ եւ այն սկզբունքները, որոնք որ նրանք թմբկահարում էին, տեսնում էինք, որ այսօր Հայաստանում քաղաքացին դարձել է տուգանքի մատերիալ, մարդկանց խոսքի համար կալանավորում են եւ նաեւ սպանում են: Մենք այսօր ծաղկեպսակներ ենք բերել ՄԻՊ-ին կապիտույանտից, քանի որ կապիտուլյանտն է այս ամենի հեղինակը, նաեւ բերել ենք քաղբանտրակյալների անունից պսակ, նաեւ գրանտակերերի անունից պսակ, քանի որ մենք տեսնում ենք այն լռությունը, որ տարբեր կառույցներ պետք է բարձրաձայնեին, բայց չեն անում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը:
Դանիելյանը նշում է, որ իրենց նպատակն է վերկանգնել մարդու իրավունքները Հայաստանում:
Աղբյուր՝ News.am