Ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը։ Իսկ ԱԺ դիմաց հավաքված են նախաձեռնության անդամներն ու նախաձեռնությանն իրենց ստորագրություններով միացած քաղաքացիները։
««Հայաքվեն» ժողովրդի պրոյեկտն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության Մենուա Սողոմոնյանը։
Նա նշեց, որ ՔՊ-ն դրժել է իր նախընտրական խոստումները, կառավարության ծրագիրը չի իրականացնում, իսկ դա նշանակում է, որ ժողովրդի քվեով յուրացրած իշխանությունն ուղղակի յուրացրել է։
«Մենք այս օրակարգը տաք ենք պահում։ Սա ժողովրդի օրակարգն է։ Ժողովրդի իշխանությունը յուրացվել է և անկախ նրանից, թե այսօր քվեարկությունն ինչ արդյունքներ կունենա, այս հարցը մնում է առկախված։ Ժողովրդից գողացված, ժողովրդից յուրացրած իշխանության հարցը մնում է առկախված, մնում է կախման կետերի վրա։Մենք դնում ենք այդ կախման կետերն ու այդ օրակարգը միշտ թարմ ենք պահելու, որ ժողովրդի իշխանությունը յուրացված է, որ ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը»,- ասաց Մ.Սողոմոնյանը։
Աղբյուր՝ Yerevan.today