Ապացույց՝ ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերը թիրախավորելու վերաբերյալ. «Թաթոյան» հիմնադրամ (տեսանյութ)
Դիտել նաև
Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից
Ալիևն ու Լուկաշենկոն օկուպացված Արցախում են
5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը
«Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են
Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները
Հայաստանի ՄԻ նախկին պաշտպան, հասարակական գործիչ Արման Թաթոյանի նախաձեռնած «Թաթոյան» հիմնադրամը, ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որով հիմնավորվում են ադրբեջանական զինուժի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի վրա կատարված հարձակման ժամանակ խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը թիրախավորելու մասին պնդումները:
Հիմնադրամի էջում գրված է. «Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողներն Արցախում 2023թ. սեպտեմբերի 19-ին զինված հարձակման են ենթարկել նաև քաղաքացիական բնավայրերը:
Այս տեսանյութը վերաբերում է Արցախի Չարեքտար գյուղին: Տարբեր փոքր տեսանյութերի համադրրումով կարողացել ենք հիմնավորել, որ ադրբեջանական զինված ծառայողները կրակոցներ են արձակել քաղաքացիական տների ուղղությամբ՝ ակնհայտ իմանալով, որ գյուղերի ու քաղաքների տներում մնացել են խաղաղ բնակիչներ:
Պատահական չէ, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումներով սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա»:
https://www.facebook.com/watch/?v=335568298992221
https://www.facebook.com/watch/?v=335568298992221