Հյուսիսային Կորեայից փախած զինվորի մարմնից սարսափելի մակաբույծներ են հեռացնում
Հյուսիսային Կորեայից Հարավային Կորեա փախած զինվորը թեպետ գտնվում է բժիշկների հսկողության տակ, այդուհանդերձ դեռևս անգիտակից վիճակում և արհեստական շնչառությամբ:
Հարավկորեական բժիշկները նրա բուժմամբ են զբաղված և փորձում են կյանքի վերադարձնել: Վիրաբույժները նրա օրգանիզմից տասնյակ որդեր են հեռացրել, որոնցից մի քանիսի երկարությունը հասել է մոտ 30 սմ-ի, այս մասին հաղորդում է Fox News-ը: Ինչպես հաղորդում է աղբյուրը, այս պահին զինվորի վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ ավելի հաղ, օրեր առաջ, հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեայից դեպի Հարավային Կորեա է փախել զինծառայող, այդ մասին գրում էին լրատվամիջոցները:
Ավելի քան 30 տարի նման դեպք չէր գրանցվել Հյուսիսային Կորեայում:
Փախչող զինվորի վրա կրակել էին մոտ 40 անգամ:
Փախուստի պատճառների մասին դեռևս չի հրապարակվում:
Zham.am