Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հրավիրվել է երկրի ԱԳՆ
Դիտել նաև
Լեո Նիկոլյանը հայտարարել է, որ իրեն քնեցրել են և փորձել են ուղարկել Ֆրանսիա
Ես պրոռուս չեմ, բայց նայեք քարտեզին. Մուրադ Փափազյան (տեսանյութ)
«Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից
Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ)
Նոր թուղթ-նոր զիջումներ, ընդդիմություն կամ Ջեքսոնի թրիլլերը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն դեսպանին բողոքի նոտա է հղել՝ կապված Լաչինի միջանցքի սկզբնամաս Արցախին հումանիտար օգնությամբ բեռներ ուղարկելու հետ, որը երեկ ուղեկցել են Ֆրանսիայի մի քանի քաղաքների ղեկավարներ, այդ թվում՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆրանսիական կողմի այս քայլը իբր ոչ միայն միջամտություն է Ադրբեջանի ներքին գործերին, այլ նաև «ոտնձգություն միջազգային իրավունքով պաշտպանված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։
Աղբյուր՝ 24news.am