Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է հայազգի արքայազնը
Սաուդյան Արաբիայի թագավորի հրամանով՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել է 11 արքայազն, ովքեր մեղադրվել են ֆինանսական մեքենայությունների և պաշտոնի չարաշահման մեջ. հաղորդում է Reuters գործակալությունը:
Ձերբակալվածների թվում է նաև Kingdom Holding ներդրումային ընկերության սեփականատեր, Սաուդյան Արաբիայի թագավորի զարմիկ, միլիարդատեր, հայազգի արքայազն ալ Վալիդ իբն Թալալը:
Նրա դեմ փողերի լվացման, յուրացման և պաշտոնի չարաշահման մեղադրանքներ են առաջադրվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ աս Սաուդը հայուհու թոռնիկ է, ով Հայոց ցեղասպանությունից հետո հայտնվել էր Սաուդյան Արաբիայի հիմնադրի հարեմում: