Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում. Մանուկ Սուքիասյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ) Պատրաստվում եմ գնալ շրջաններ. Բագրատ Սրբազանը՝ առաջիկա ծրագրերի մասին
18
Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը. Բագրատ սրբազան Փաշինյանը կրկին ուժեղացնում է իր անվտանգությունը․ 168.am ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունն իշխանական բռնաճնշումների կապակցությամբ Ուկրաինային նվիրված փաստաթղթի տակ հրաժարվեց ստորագրել Հայաստանը, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չմասնակցեց. ի՞նչ է դա նշանակում Պատերազմ Արցախում
Նպատակ ունենք հասնել մեղավորների բացահայտման և պատժման․ արդարություն լինելու է․ Մանուշ Եսայան Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել Երևանի Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց Ոչ մեկ խելքի չէր ընկել՝ կազմաքանդել մարտունակ բանակը ու հույսը դնել փշալարի վրա. «Կարճ ասած» (տեսանյութ) Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում. Մանուկ Սուքիասյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ Գեղարքունիքում պատրաստվում են սահմանագծմանը և սահմանազատմանը ՔՊ-ականների «ատամները ջարդվել են» տեղում Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին Սյունիքը մաղել են Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ) Պատրաստվում եմ գնալ շրջաններ. Բագրատ Սրբազանը՝ առաջիկա ծրագրերի մասին Հնարավոր է. Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկա Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար պետբյուջեից որքա՞ն գումար է նախատեսված Նարիշկինը պատմել Է Պուտինի առաջարկներից Ուկրաինայի հրաժարվելու դեպքում Ռուսաստանի գործողությունների մասին Աշակերտները քարերով դիտավորյալ կոտրել են դպրոցի բոլոր պատուհանները Սա քրեական պատժի ենթակա արարք է․ Արման Թաթոյան Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը. Բագրատ սրբազան Փաշինյանը կրկին ուժեղացնում է իր անվտանգությունը․ 168.am ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան Ի՞նչ ուղերձ է քննարկվելու ԱԺ արտահերթ նիստում, որը ՔՊ-ն խոստացել է տապալել․ ուղերձի տեքստը «...Սեղմված է վատթարագույն զարգացումների ժամացույցի կոճակը». քաղաքագետ Շարժման իրական «զենքը». Վահե Հովհաննիսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ «Եռաբլուրում» է (տեսանյութ)

Էդգար Ղազարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու համար 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Է.Ղազարյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

«2022 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Էդգար Ղազարյանը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:15-11:30-ն ընկած ժամանա­կահատվածում, Երևան քաղաքի Եղբայրության փողոցի 16/2 շենքի բակում երկու անհայտ անձինք հարձակվել են իր վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Նախաքննության ընթացքում  կատարվել են հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները և ենթարկվել զննության: Արդյունքում, քննչական գործողություններով, պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Առինջ գյուղի՝ 48, 37 և 31 տարեկան բնակիչներ: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են իրավական գնահատականներ:

Այսպես, ձեռք բերված տվյալների համաձայն, 37-ամյա տղամարդը, քննությամբ դեռևս չպարզված շարժառիթով, Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու՝ վերջինիս մարմանական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, 2022թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, 31-ամյա համագյուղացու հետ, մեկ այլ՝ 48-ամյա համագյուղացու օժանդակությամբ, վերջինիս վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, գնացել են Երևան քաղաքի Եղբայրության փողոցում գտնվող՝ Էդգար Ղազարյանի բնակության վայր և սպասել նրան:

Նկատելով մոտեցող Էդգար Ղազարյանին, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, աննկատ հարձակվել են նրա վրա, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:

2023թ. հունիսի 15-ին վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ 37 և 31-ամյա տղամարդկանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ 48-ամյա տղամարդու նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:

Վերջիններս, որպես մեղադրյալներ, ծանուցվել են՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու մասին, սակայն չեն ներկայացել:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերտիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրանց, ինչպես նաև «Opel vektra» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan