Ի՞նչ կարգավիճակով է Արարատ Միրզոյանը մեկնելու Բաքու՝ ռազմական ավարի՞, թե՞ ԱԳՆ ղեկավարի Դատական նիստ՝ Լևոն Քոչարյանի վերաբերյալ գործով Միրզոյանի հայտարարությունը դավաճանnւթյան հասնող ցինիզմ է. Հայկ Մամիջանյան
1
Երևան քաղաքի 2024թ․ բյուջեն «Հարկեր և տուրքեր» ցուցանիշով ունի 37,9 տոկոսով աճ ՀՀ-ն չի կարող մասնակցել Ալիևի նախաձեռնած միջազգային շոուին, եթե դեռ Բաքվում գերիներ ունենք. Սաղաթելյան Մեծ պայթյունի «ժամացույցը». որքան ժամանակ ունի Փաշինյանը (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Մ. Մանուկյանը ներկայացնում է «Թել-Սել»-ի և քաղաքապետարանի միջև «աբսուրդային» գործարքից ուշագրավ մանրամասներ Հայաստանում Փաշինյանին հաղթելու գլխավոր ճանապարհը․ Երվանդ Բոզոյան Փաշինյանը Սաակաշվիլու վատ տարբերակն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ԵՄ-ն Վրաստանին քաղաքական գործարք է առաջարկում՝ ուլտիմատումի տեսքով Անդրանիկ Քոչարյանը կարող է լուրջ կոմպրոմատներ ներկայացնել Փաշինյանի դեմ. Բորիս Մուրազի (տեսանյութ) Մետրոյի հերթերը և քաղաքային իշխանության պատկերը (տեսանյութ) Ավինյանական հերթական շոուն՝ համեմված ստով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Միրզոյանի ասածը որպես նախարարի խոսք՝ սարսափելի է, որպես «Օմեգայի» խոսք՝ հասկանալի․ «Կարճ ասած» «Մայր Հայաստան» խմբակցության անդամները շրջայցեր են կատարել Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ) Երևան քաղաքի 2024թ․ բյուջեն «Հարկեր և տուրքեր» ցուցանիշով ունի 37,9 տոկոսով աճ Ի՞նչ կարգավիճակով է Արարատ Միրզոյանը մեկնելու Բաքու՝ ռազմական ավարի՞, թե՞ ԱԳՆ ղեկավարի ՀՀ-ն չի կարող մասնակցել Ալիևի նախաձեռնած միջազգային շոուին, եթե դեռ Բաքվում գերիներ ունենք. Սաղաթելյան Լևոն Քոչարյանը ֆիզիկապես պատրաստված էր, 7 հոգով փորձեցինք բերման ենթարկել․ «տուժող» բերետավոր Դատական նիստ՝ Լևոն Քոչարյանի վերաբերյալ գործով Քաղաքապետարանը ուզի-չուզի չեղարկելու է նոյեմբերի 1-ի հիմար որոշումը․ Մեսրոպ Մանուկյան. Տեսանյութ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ հրատապ նիստ են նախաձեռնել. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Միրզոյանի հայտարարությունը դավաճանnւթյան հասնող ցինիզմ է. Հայկ Մամիջանյան Մեծ պայթյունի «ժամացույցը». որքան ժամանակ ունի Փաշինյանը (տեսանյութ) Մոռացե՛ք, խաղաղության պայմանագիր չի լինելու. Արմեն Բադալյան ՈՒՂԻՂ. Մ. Մանուկյանը ներկայացնում է «Թել-Սել»-ի և քաղաքապետարանի միջև «աբսուրդային» գործարքից ուշագրավ մանրամասներ «9 քաղաքացի է ձերբակալվել․ նրանց միակ «մեղքը» իշխանություններին դեմ արտահայտվելն է»․ Գեղամ Մանուկյան Վերջերս ենք գլխի ընկել, որ շամպայնն ի սկզբանե ոչ թե խմիչքի անուն է եղել, այլ ռեգիոնի. Փաշինյան. Տեսանյութ Էլ «գործ կարելը» ո՞նց է լինում. Ռուբեն Մելիքյան Պայքար երկրաքանդության դեմ. մանդատներն ու տարբեր իրականությունների նրբերանգները. «Փաստ» «Պայքարը քաղաքական լուծում ունի, և այդ ճանապարհի մեջ մենք հաստատ համոզումով առաջ ենք գնում»,- Բագրատ սրբազան Մենք գիտենք, որ ընթացքը չփոխվելու դեպքում մենք մի պահից մեր հայրենիքում անելիք չենք ունենալու, բայց... Հայաստանում Փաշինյանին հաղթելու գլխավոր ճանապարհը․ Երվանդ Բոզոյան Փաշինյանը Սաակաշվիլու վատ տարբերակն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Գոյ» թատրոնի դերասաններն ինքնակամ դուրս են եկել թատրոնից ՔՊ-ական պատգամավորները 3 մլն դրամ աշխատավա՞րձ են ուզում․ «Կարճ ասած» ԵՄ-ն Վրաստանին քաղաքական գործարք է առաջարկում՝ ուլտիմատումի տեսքով ՀԾԿՀ նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ Քրեական գործը մնացել է Հովիկ Աղազարյանի որդու ուսերին Նպատակն է Հայաստանը դարձնել անողնաշար երկիր՝ առանց սեփական կարծիքի. Վիտալի Միլոնով (տեսանյութ) 6-ամյա երեխայի 61-ամյա պապիկը պարբերաբար ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ Կովկասի խաղաղության բանաձևը (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանը կարող է լուրջ կոմպրոմատներ ներկայացնել Փաշինյանի դեմ. Բորիս Մուրազի (տեսանյութ)

Փորձաքննությունն ավարտվել է. 44-օրյա պատերազմի ժամանակ հայտնաբերված հրթիռը սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք է

2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով զուգորդված ագրեսիվ պատերազմի հանգամանքները քննելու համար ԱՀ իրավապահ մարմինների կողմից հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնց շրջանակում նախաքննական մարմնի կողմից առգրավվել են բազմաթիվ չպայթած արկեր ու արկերի մնացորդներ, նշանակվել են փորձաքննություններ:

Արցախի դատախազությունից հայտնում են, որ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից փորձաքննության էր ներկայացվել նաև ԱՀ Մարտունի քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված՝ չպայթած հրթիռը և դրանից ստացված նմուշները: Անկախ փորձագիտական խմբի կողմից կատարված հետազոտության արդյունքում տրված եզրակացությամբ (եզրակացությունը ստացվել է 07.12.2022թ.) փաստվել է, որ այն իրենից ներկայացնում է սպիտակ ֆոսֆորից բաղկացած ֆոսֆորային ռազմամթերք:

Ռազմամթերքի հայտնաբերման, վնասազերծման և նմուշառման ողջ գործընթացը կատարվել է մասնագետների մասնակցությամբ, ամրագրված տեսաձայնագրությամբ, հետազոտության առարկան և փորձաքննության նյութերը անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել միջազգային փորձագետների հետազոտությանը:

Այսպիսով, փորձագիտական հետազոտության արդյունքներով հաստատվել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային ոչնչացման ու մարդկային մեծաթիվ կորստի, տառապանքի ու վնասի հանգեցնող քիմիական զենքով ուղիղ թիրախավորել են այն բնակավայրերը, որտեղ գտնվում էր խաղաղ բնակչություն (պատերազմի օրերին ու դրանից հետո հրապարակվել էին քիմիական զենքի կիրառության մասին վկայող մի շարք տեսանյութեր): Այդ կերպ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Ժնևի կոնվենցիայի (Արձանագրություն 1) 35-րդ հոդվածը, համաձայն որի՝

«1.Ցանկացած զինված ընդհարման դեպքում ընդհարման մեջ գտնվող կողմերի՝ պատերազմելու մեթոդների և միջոցների ընտրության իրավունքն անսահմանափակ չէ:

2.Արգելվում է կիրառել այնպիսի զենքեր, արկեր, նյութեր, ինչպես նաև պատերազմելու այնպիսի մեթոդներ, որոնք կարող են ավելորդ վնասներ կամ ավելորդ տառապանքներ պատճառել:

3.Արգելվում է կիրառել պատերազմելու այնպիսի մեթոդներ կամ միջոցներ, որոնք նպատակ ունեն շրջակա միջավայրին պատճառել, կամ, կարելի է ենթադրել, որ կպատճառեն լայնածավալ, տևական և լուրջ վնաս»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan