Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորով զինամթերք, որն օգտագործվել է ԼՂ-ում․ Մենենդես
Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորով զինամթերք, որն օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ մարտերի ժամանակ, այս մասին ասել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը:
Նա հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումը լայնորեն լուսաբանվել է։
Սպիտակ ֆոսֆորն օգտագործվում է ավիացիոն ռումբերի, ավիացիոն կասետային զինամթերքի, հրետանային արկերի, ականների համար: Հրկիզվող զենքերը սովորական զենքեր են, սակայն ՄԱԿ-ի 1980 թվականի Անմարդկային զենքերի մասին կոնվենցիայի 3-րդ Արձանագրությունն արգելում է դրանք օգտագործել քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական տարածքներում ռազմական օբյեկտների վրա հարձակումների ժամանակ: Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում դասակարգել ֆոսֆորային ռումբերը որպես քիմիական զենք։