Օ՛Բրայենի Հայաստան կատարած այցին արձագանքել են Թեհրանից և Մոսկվայից ( Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում. Մանուկ Սուքիասյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ)
18
«Մինչև վերջին հայը» ծրագիրը, աղմկոտ լռությունը և մեր անելիքը․ Անդրանիկ Թևանյան Արծվիկ Մինասյանի, փաստաբաններ Արսեն Բաբայանի, Վահե Եփրիկյանի ասուլիսը (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը. Բագրատ սրբազան Փաշինյանը կրկին ուժեղացնում է իր անվտանգությունը․ 168.am ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան Պատերազմ Արցախում
Փաշինյանն ունի առաջադրանք, ժողովուրդը՝ դա կանխելու պարտավորություն․ ո՞վ կհաղթի. «Կարճ ասած» (տեսանյութ) Շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների, այդ թվում Գերասիմ Վարդանյանին տեսակցելու հնարավորություն չկա. պատգամավոր Ջինը դուրս է եկել շշից. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) «Մինչև վերջին հայը» ծրագիրը, աղմկոտ լռությունը և մեր անելիքը․ Անդրանիկ Թևանյան Օ՛Բրայենի Հայաստան կատարած այցին արձագանքել են Թեհրանից և Մոսկվայից ( Երևանի Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը Արծվիկ Մինասյանի, փաստաբաններ Արսեն Բաբայանի, Վահե Եփրիկյանի ասուլիսը (տեսանյութ) EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ» 2 շարք կազմած ոստիկանները ցուցարարներին ծեծելով անցկացնում էին շարքերի միջից. Ռուբեն Մելիքյան Բագրատ Սրբազանը հանդես կգա մամուլի ասուլիսով Նպատակ ունենք հասնել մեղավորների բացահայտման և պատժման․ արդարություն լինելու է․ Մանուշ Եսայան Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել Երևանի Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց Ոչ մեկ խելքի չէր ընկել՝ կազմաքանդել մարտունակ բանակը ու հույսը դնել փշալարի վրա. «Կարճ ասած» (տեսանյութ) Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում. Մանուկ Սուքիասյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ Գեղարքունիքում պատրաստվում են սահմանագծմանը և սահմանազատմանը ՔՊ-ականների «ատամները ջարդվել են» տեղում Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին Սյունիքը մաղել են Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Ինչու Ադրբեջանում հիշեցին Խոջալուն (տեսանյութ) Պատրաստվում եմ գնալ շրջաններ. Բագրատ Սրբազանը՝ առաջիկա ծրագրերի մասին Հնարավոր է. Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել՝ Փաշինյանի կառավարության հրաժարականի ուղերձի օրակարգով. քվորում չկա Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում. Ուղիղ Դեբեդի ափի ամրացման աշխատանքների համար պետբյուջեից որքա՞ն գումար է նախատեսված

Ինչու՞ է Ալիևը ուժեղացնում իր հակառուսական շեշտադրումները բրյուսելյան հանդիպումից հետո

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Փաշինյանը Բրյուսելում ընդունեց իր հինգ հայտնի սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման բանաձևը: Ըստ Ալիևի, մնացած գործընթացը պիտի իրականացվի արդեն կոնկրետ հանձնաժողովների մակարդակով:

Դրանից հետո Ալիևը անմիջապես մեկնեց Իտալիա, որտեղ հանդես եկավ ընդգծված հակառուսական կարգախոսներով: Ալիևը ընտրել էր արևմտյան լսարանը, որպեսզի ցույց տա իր տեսակետը ռուս-ուկրաինական կոնֆլիկտի վերաբերյալ:

Մասնավորապես խոսելով դրա մասին, նա արտահայտվեց հետևյալ ձևակերպմամբ.

«...Մենք տեսնում ենք միջազգային իրավական նորմերի ամբողջական խախտում։ Այս միջազգային իրավական նորմերը նույնպես խախտվել են մեր դեպքում։ Մենք ակտիվորեն դիմել ենք միջազգային հանրությանը, երբ մեր հողերը գտնվում էին օկուպացիայի տակ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը չէին կատարվում արդեն 27 տարի: Այժմ մենք տեսնում ենք միջազգային իրավունքի խախտումներ շատ այլ տարածաշրջաններում: Մենք տեսնում ենք, որ որոշ երկրներ կարծում են, որ կարող են անտեսել դա, և դա նրանց չի հետաքրքրում։ Այսպիսով, դա բոլորովին նոր իրավիճակ է...»,-եզրակացնում է Ալիևը:

Պետք է նշել, որ Ալիևը առաջին անգամ է հանդես գալիս այսպիսի ընդգծված հակառուսական հռետորաբանությամբ:

Եվ շատ արևմտյան վերլուծաբաններ Ալիևի այս պահվածքը բացատրում են այն  հանգամանքով, որ Փաշինյանի ղեկավարած Հայաստանից Ալիևը արդեն ոչ մի վտանգ չի տեսնում իր համար, իսկ  Մոսկվան այսօր, գրեթե չունի իրական լծակ ազդելու Ալիևի վրա: Իհարկե, Ալիևը դեռ չի նշում «ագրեսորի» անունը, բայց նրա տեղը դա անում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այս քայլով Ալիևը փորձում է Արևմուտքում դաշնակիցներ ձեռք բերել և դառնալ Ադրբեջանի «Ջոկանովիչը»: Վերջինս Չեռնոգորիայի ղեկավարն էր, ով ավելի քան 25 տարի կառավարում էր այդ երկիրը ոչ դեմոկրատական սկզբունքներով: Պարզապես Արևմուտքը նրան ստիպված աջակցում էր աչք փոկելով այլ վատ երևույթների վրա, քանի որ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը ձեռքերով երկիրն անջատվեց Սերբիայից, որի արդյունքում վերջինս զրկվեց ելքից դեպի ծով:

Այսօր Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս հենց այդ դիրքավորմամբ, հույս ունենալով որ դրա դիմաց Արևմուտքը կգնահատի իր այդ դիրքորոշումը: Ալիևը չի վախենում Մոսկվայի արձագանքից, քանի որ իր ձեռքում ունի նաև Շուշիի հռչակագիրը Թուրքիայի հետ և ի տարբերություն, օրինակ Վրաստանի, Մոսկվան չի կարող բացահայտ սպառնալ Ադրբեջանին, քանի որ արդյունքում կարող է գործ ունենալ Թուրքիայի հետ: Իսկ ներկա դրությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գոնե թվացյալ «չեզոքությունը», քանի որ երկրորդ ճակատի բացման արդյունքում Մոսկվայի գործերը ուկրաինական ուղությամբ կարող են էապես դժվարանալ:

Հենց այդ հանգամանքից էլ օգտվում է Ալիևը, փորձելով այս պահին մաքսիմալ արագ կապիտալիզացնել իր հաջողությունը դիվանագիտական հարթակներում, մանավանդ որ, Հայաստանում իշխանությունը դեռ գտնվում է պարտված դեմքի ձեռքերում: Այսպիսի բարենպաստ վիճակ Ալիևի համար կարող է ապագայում չլինել, ահա, թե ինչու նա չի վախենում հանդես գալ նման դիրքորոշմամբ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan