Հրապարակվել է զինյալների կողմից չարչարված Փալմիրայի պահապանի գիրքը (տեսանյութ)
Մոսկվայում ներկայացվել է ահաբեկիչների կողմից սպանված Փալմիրայի պահապան Հալեդ ալ-Ասադի գիրքը: Այն գրվել է 1977 թվականին, սակայն նոր է հրապարակվում ռուսերեն լեզվով: Այն թարգմանվել է Արևելքի թանգարանի տնօրեն Ալեքսանդր Սեդովի կողմից:
«Փալմիրա: Պատմություն: Հուշարձաններ: Թանգարան», - դա, առաջին հերթին, մարդու հուշարձան է, որն ամբողջովին իրեն նվիրել էր հնությունների պաշտպանությանն ու պահպանմանը և դրա համար վճարել սեփական կյանքով: Իմ ձեռքերում առանց չափազանցության ՅՈՒՆԵՍԿՈ-ի այդ օբյեկտի ամենաամբողջական նկարագրությունն է ռուսերեն լեզվով: Փալմիրայի պահապանը հնէաբան Ադնան Բուննիի հետ գրքի ստեղծմամբ է զբաղվել 70-ականներին, երբ Փալմիրան, ինչպես գրում է նա, 33 հազար զբոսաշրջիկ էր այցելում տարեկան, դրանցից 10 հազարը արտասահմանցի:
Գրքի շնորհանդեսի մանրամասները՝ «Вести.ru»-ի տեսանյութում:
Zham.am