Ռուսաստանի ամենահարուստ կինն ու բազմազավակ մայրը զույգ է ունեցել
Wildberry-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը երկվորյակներ է լույս աշխարհ բերել: Այս մասին նա ինքն է պատմել Forbes-ին՝ սեպտեմբերի 29-ին Forbes Woman Day-ի շրջանակներում:
Այսպիսով, Ռուսաստանի ամենահարուստ կնոջ ժառանգների ընդհանուր թիվը հասավ յոթի, և Բակալչուկը դարձավ ռուս խոշորագույն միլիարդատերերից մեկը: Այս ցուցանիշի մյուս առաջատարներն են՝ «Սևերստալի» («Северсталь») համասեփականատերեր Ալեքսեյ Մորդաշովը (նա ունի յոթ երեխա), տեղակալ Անդրեյ Սկոչը (10 երեխա) և Մոսկվայի վարկային բանկի սեփականատեր Ռոման Ավդեևը (23 երեխա):
2021 թվականի օգոստոսին Տատյանա Բակալչուկը, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 99%-ը, և նրա ամուսինը՝ Վլադիսլավը, ով ունի բաժնետոմսերի 1%-ը, առաջին անգամ մտան Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային աղյուակ: Դա տեղի ունեցավ, մի կողմից, բաժնետոմսերի փոխանցման շնորհիվ (պաշտոնապես, մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, բաժնետոմսերի բոլոր 100%-ը պատկանում էր Տատյանային), մյուս կողմից` Wildberry-ի արժեքի աճին:
Zham.am