Թանգարանների գիշեր միջոցառման ծրագիրը
Արդեն 13-րդ անգամ Հայաստանում և Արցախում նշվելու է Թանգարանների միջազգային օրը: Այն սկսվել է նշվել 1977 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ, իսկ Թանգարանների գիշեր ծրագիրը՝ 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ:
Այս տարի, մայիսի 18-20-ը, թանգարանները հանդես կգան «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» կարգախոսով և այդ կարգախոսին համահունչ միջոցառումներով: Տարեցտարի մասնակից թանգարանների թիվն աճում է, և այս տարի Հայաստանի և Արցախի շուրջ 113 թանգարաններ կմիանան և հանդես կգան այդ կարգախոսին բնորոշ միջոցառումներով:
Մայիսի 19-ին, Հայաստանի ազգային գրադարանում կբացվի Գրատպության թանգարանը: Իսկ արդեն մայիսի 20-ին կնշվի թանգարանների գիշերը: Այդ օրը թանգարանները բաց կլինեն մինչ ուշ գիշեր:
Մայիսի 18-20-ը Հայաստանի և Արցախի թանգարանների բոլոր միջոցառումների և ժամանակացույցերի մասին տեղեկացեք այստեղից: